Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր արևելագետների միաձայն քվեարկությամբ վերընտրվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան: Մեծ պատիվ և պատասխանատվություն է ղեկավարել ամենակարևոր և ամենաինքնատիպ ֆակուլտետը: Շարունակելու եմ այն նույն ոճով և սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել նախորդ տարիներին:



