
Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացվեց, նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Նշենք, որ մինչ այդ հայտնել էինք, որ դատարանը մերժել է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը:
Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել են հուլիսի 19-ին` իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։