«Լունա-25» միջմոլորակային կայանի կործանումը չի նշանակում, որ Լուսնի հետազոտման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովը։
«Պետք չէ դրանից ողբերգություն սարքել, պետք է հետևություններ անել և շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,- Բորիսովի խոսքերը մեջբերել է «Ռոսկոսմոս»-ի «Տելեգրամ»-ի ալիքը։
Նա նշել է, որ անավարտ առաքելությունը չի կանգնեցնելու Լուսնի հետազոտման աշխատանքը։
Օգոստոսի 11- ին արձակված ռուսական «Լունա-25» միջմոլորակային կայանը օգոստոսի 25-ին բախվել էր Լուսնին։ «Ռոսկոսմոս»-ը հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ կայանի կործանման պատճառները պարզելու համար։



