Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցի քննարկման ժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբանները հիմնավորել են, թե ինչու Ռոմանոս Պետրոսյանը չպետք է մասնակցի վարույթի քննարկմանը։
«Քանի որ Պետրոսյանի նկատմամբ ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ պատճառով նա չի կարող մասնակցել նիստին ու վարույթի քննարկմանը»,- նշել են նրանք:
Սակայն Պետրոսյանը շարունակում է մասնակցել քննարկմանը։
«ՀԷՑ-ի գործադիր կառավարումը ես եմ ներկայացնում, թույլ տվեք աշխատել»,- լրագրողներին ասել է Ռոմանոս Պետրոսյանը:



