
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա: Տեղեկությունը հաստատեցին երկրորդ նախագահի գրասենյակից:
Քոչարյանը Մոսկվա է մեկնում «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից մինչեւ փետրվարի 8-ը մեկնել Հայաստանից: