Reuters-ը, վկայակոչելով հարավկորեական ոչ պաշտ...

Reuters-ը, վկայակոչելով հարավկորեական ոչ պաշտոնական լրատվամիջոցների, հաղորդել է, որ Հարավային Կորեայում իրանական սառեցված ակտիվները վերջերս փոխանցվել են Շվեյցարիայի կենտրոնական բանկին:

Հարավային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը (Yonhap) այս հարցով դեռ որևէ նորություն չի հրապարակել։ Իրանն ու ԱՄՆ-ն վերջերս համաձայնության են եկել, ըստ որի՝ Իրանում կալանավորված ԱՄՆ հինգ քաղաքացիները ազատ կարձակվեն։ Հարավային Կորեայում իրանական ակտիվները կապասառեցվեն և կփոխանցվեն Քաթար, որտեղ այն Իրանին հասանելի կդառնա: