ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հե...

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո սեպտեմբերի 21-ին մոտ 98 հազար ՌԴ քաղաքացի է մուտք գործել Ղազախստան, ճեպազրույցի ժամանակ ասել է հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նույն ժամանակահատվածում Ղազախստանից մեկնել է Ռուսաստանի 64234 քաղաքացի։

Նրա խոսքով՝ 8000-ից մի փոքր ավել ոչ ռեզիդենտներ անհատական ​​նույնականացման համար են (ԱՆՀ) ստացել:

Առանց ԱՆՀ-ի քաղաքացիները եւ իրավաբանական անձինք չեն կարող դիմել Ղազախստանի պետական ​​մարմիններին քաղաքացիական կացության ակտերի գրանցման, բանկերում եւ կազմակերպություններում բանկային հաշիվներ բացելու եւ վարելու համար, որոնք որոշակի տեսակի բանկային գործառնություններով են զբաղվում։

Ատալիկովը մանրամասնել է, որ 2022-ի ապրիլի 1-ից Ղազախստանում ԱՆՀ է ստացել 93 045 ռուսաստանցի։

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը սեպտեմբերի 23-ին հայտնել էր Ռուսաստանից երկիր մուտք գործող օտարերկրացիների թվի աճի մասին։ Ներքին գործերի նախարարության միգրացիոն կոմիտեն եւ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտնել են, որ վերահսկում են իրավիճակը։ Երկրի աշխատանքի նախարարությունը կարծիք է հայտնել, որ ռուսների հոսքը չի ազդի աշխատաշուկայում տիրող իրավիճակի վրա, իսկ Առեւտրի նախարարությունը նշել է, որ միգրացիայի պատճառով ապրանքները դեռ չեն սկսել թանկանալ։

Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը սեպտեմբերի 26-ին պաշտոնյաներին հանձնարարել է օգնել այցելուներին գրանցման եւ աշխատանքի հարցում, ակտիվացնել բացատրական աշխատանքը տեղի բնակիչների եւ միգրանտների միջեւ եւ կայունացնել իրավիճակը բնակարանների վարձակալության շուկայում:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը սեպտեմբերի 27-ին հայտարարել էր, որ ռուսների ներհոսքի պատճառով երկրում «ոչ ճգնաժամ կա, ոչ խուճապ», սակայն իրավիճակը «բարդ» է անվանել եւ խոստացել է այն քննարկել ռուսական կողմի հետ։ Նա համաքաղաքացիներին մարդասիրության եւ համբերության կոչ է արել եւ խոստացել է, որ իշխանությունները խնդիրը կլուծեն Ղազախստանի շահերից ելնելով։