ՌԴ ռազմակայանների հարցը կդիտարկվի Մոսկվայի եւ...

Սիրիայում ռուսական ռազմակայանների հարցը կդիտարկվի Մոսկվայի եւ Դամասկոսի երկխոսության շրջանակում։ Եվրամիությանը դա չի վերաբերում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սիրիայում ռուսական ռազմակայանների հարցը Եվրամիությանը չի վերաբերում։ Այն կդիտարկվի Մոսկվայի եւ Դամասկոսի երկխոսության շրջանակում»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում։

Դեկտեմբերի 16-ին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո, հայտնել էր այն մասին, որ Եվրամիության երկխոսության պայմանը Սիրիայի նոր իշխանությունների հետ պետք է լինի ռուսական ռազմակայանների դուրսբերումը, ինչպես նաեւ կարծիք էր հայտնել, որ Իրանը եւ Ռուսաստանը չպետք է որեւէ դեր խաղան արաբական հանրապետության ապագայի կառուցման հարցում։