Երեկ Նուր Սուլթանում, որտեղ անցնում էր Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, տեղի չունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Русарминфо-ն այդ կապակցությամբ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիոն և հայրենակիցների հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ:
Նա նշել է, որ, հավավաբար, հանդիպմանը խանգարել են ինչ-որ հանգամանքներ, քանի որ եթե ՌԴ նախագահը մի բան նախատեսում է, ապա սովորաբար անում է:
«Նշանակում է` եղել են ինչ-որ հանգամանքներ, որոնք իսկապես թույլ չեն տվել հանդիպմանը կայանալ: Պետք չէ այդ ամենում ինչ-որ դավադիր մոտինվեր որոնել: Ոչ, ամենայն հավանականությամբ, այդպես ստացվել է, մանավանդ, որ հոկտեմբերին նախատեսված Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Չեմ կարծում, որ դրանում դիտավորություն է եղել»,-ասել է նա` հավելելով, որ կատարվածը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:



