Մակրոնն այցելեց Մատենադարան

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Մակրոնը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջեց Մատենադարանում և ծանոթացավ ցուցադրված ձեռագրերին:

Նախագահը ծանոթացավ նաև Մատենադարանի ֆրանսիական սրահում ցուցադրված նմուշներին: Ֆրանսիայի նախագահը նաև գրառում կատարեց Մատենադարանի հյուրերի հուշամատյանում:

Մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։ Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայցելի նաև Գյումրի։