Փաշինյանը բարձաստիճան պաշտոնյաների հետ դիմավո...

Երևանում սկսվել է Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։

Եվրամիության ղեկավարության, ԵՄ-ի և Հայաստանի պատվիրակությունների մասնակցությամբ գագաթնաժողովն անցկացվում է նախագահի նստավայրում՝ մարշալ Բաղրամյանի պողոտայում։

Գագաթնաժողովի անցկացման վայր ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հնչել են օրհներգերը՝ զինվորական նվագախմբի կատարմամբ։ Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո գագաթնաժողովը շարունակվել է ԶԼՄ-ների համար փակ ձևաչափով։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի մայրաքաղաքում բացվել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։