ՌԴ Պետդուման պատրաստակամություն է հայտնել աջա...

Ռուսաստանի Պետդուման երեքշաբթի հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, որում կոչ է անում երկու կողմերին դադարեցնել կրակը և պատրաստակամություն է հայտնում միջնորդական օգնություն ցուցաբերել խաղաղ կարգավորման համար, հաղորդում է ТАСС-ը։

Մասնավորապես, ռուս պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, եւ վճռականորեն դատապարտում են կողմերի կողմից ուժի կիրառումը»:

«Պետական դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալու և իրավիճակի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության մասին։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին եւ պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում», - ասված Է տեքստում: