
Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը քննադատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ապամոնտաժումը։
«Մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումը, դրանց նկատմամբ ոտնձգությունը, որտեղ էլ դա տեղի ունենա, չի կարող խիստ բացասական մոտեցում չառաջացնել, որ ազգին էլ որ դրանք պատկանեն՝ հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին կամ մեկ ուրիշին»,- Շվիդկոյի խոսքերը մեջբերել է Rbc-ն։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումն արգումենտ չի կարող լինել ո՛չ պատմության, ո՛չ էլ քաղաքականության մեջ։ Նա մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ վերջին շրջանում մշակույթի ոլորտը շատ քաղաքականացված է։ «Բնականաբար, մշակույթը չի կարող քաղաքականությունից, միջպետական հարաբերությունների իրականությունից դուրս լինել, սակայն միևնույն ժամանակ, ինչպես ես եմ կարծում, մշակույթը պետք է մնա այն կապող օղակն ազգերի միջև, որը չպետք է կտրվի։ Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները հավերժ են, և սա պետք է հասկանալ»,- ասել է Շվիդկոյը։
Նա հավելել է, որ սա երկխոսության շատ բարդ թեմա է, սակայն այդ երկխոսությունը պետք է լինի։ «
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի ժողովուրդների հետ Ռուսաստանին կապում է բազմադարյա պատմությունը, և այդ կապերն անչեղարկելի են։