ՌԴ-ն և Ուկրաինան հաշտության համաձայնագրի համա...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ՝ դրա անցկացման գաղափարը համարելով «աննախադեպ»։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ռուբիոն հավելել է, որ հանդիպումը չի նշանակում, թե «նրանք սենյակից դուրս կգան հաշտության համաձայնագրով», քանի որ երկու կողմն էլ ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ հաշտության համաձայնագրի հասնելու համար. նրանցից ոչ մեկը 100%-ով չի ստանալու իր ուզածը։

Պետքարտուղարը նշել է, որ անխուսափելիորեն բանակցությունների մաս կլինեն տարածքային հարցերը, թեև դա «հեշտ չի լինի», «արդար չի լինի», բայց դա անհրաժեշտ է հակամարտությանը վերջ դնելու համար։ Նրա խոսքով՝ որևէ կողմի «անվերապահ կապիտուլյացիա» չի լինի։

Ռուբիոն հավելել է, որ սահմանազատման գծերի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ռուսական և ուկրաինական կողմերը, իսկ Միացյալ Նահանգները կնպաստի ընդունելի պայմանավորվածության հասնելուն, ասել է Պետքարտուղարության ղեկավարը: