ՌԴ-ն ամեն ինչ կանի Սիրիայի տարածքային ամբողջա...

Ռուսաստանը կանի հնարավորը Սիրիայի տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնմանն աջակցելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Սերգեյ Լավրովը՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմի հետ բանակցությունների ժամանակ:

«Մենք ամեն ինչ կանենք, որ ամբողջ ծավալով իրագործվի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևը, որը ենթադրում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնում»,- ասել է նա:

Լավրովը հայտարարել է, որ այս նպատակի ուղին միայն իրենց՝ սիրիացիների ձեռքում է, և դրսից որևէ միջամտություն այս հարցում հարկավոր չէ: