Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի հօգուտ Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համատեքստում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք ակնկալում ենք, որ ընտրությունը պատմականորեն ճիշտ կլինի՝ հօգուտ Ռուսաստանի հետ ավանդական, խորը եղբայրական հարաբերությունների ամրապնդման, ինչից, համոզված եմ, հայ ժողովուրդը միշտ միայն կշահի», - ասել է Ռյաբկովը ՊՄՏՖ-ի շրջանակներում՝ խոսելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի առնչությամբ ստեղծված իրավիճակի մասին։



