Սպիտակ տունը, ի պատասխան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության, հավաստիացնում է, որ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ամերիկյան զենքով ՌԴ տարածքի խորքին հարվածելու որոշումը կայացրել է մինչեւ պետության ղեկավարի ընտրությունները։
Երկուշաբթի Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբիին օնլայն-ճեպազրույցում խնդրել են մեկնաբանել Թրամփի խոսքերն այն մասին, որ այդ քայլը համաձայնեցված չի եղել իր հետ։ «Ես չեմ պատրաստվում վեճի մեջ մտնել նորընտիր նախագահի կամ նրա թիմի հետ։ Կարող եմ միայն ասել, որ ATACMS-ներով հարվածելու որոշումը ընդունվել է մինչեւ ընտրությունները, մինչ հայտնի են դարձել արդյունքները։ Եվ այն ընդունվել է, ինչպես եւ ենթադրվում է, ընթացիկ վարչակարգի ներսում»,- պնդել է Քիրբին։
Նա նշել է, որ ամերիկյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու հարցը բարձրացվել է ընտրություններից հետո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների եւ Թրամփի անցումային թիմի անդամների միջեւ։ Քիրբիի հավաստմամբ՝ այդ զրույցներում գործող վարչակազմի ներկայացուցիչները «ներկայացրել են այդ [որոշման] տրամաբանությունը եւ մտքերի ընթացքը»։ Այդ շփումները վերաբերում են այդ թվում նաեւ ուկաինական ճգնաժամին, նշել է Քիրբին։ «Բայց մի որոշումը, որն ընդունվել է մեր կողմից վերջին շաբաթներին, չպետք է դառնա անակնկալ նրանց համար»,- հայտնել է նա։