Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կալանվել է Երեւանից ժամանած, հայկական մաքսանենգ ծխախոտով բեռնված հերթական օդանավը։ Օդանավում եղել է հայկական ծագման մաքսանենգ ծխախոտ՝ 16 տոննա ընդհանուր քաշով։ Այս մասին հայտնում է «Վեստի Վորոնեժ»լրատվական ծառայությունը։ Ակցիզային մակնշումներ եւ հատուկ մակնշումներ, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքի համար, ապրանքի վրա չկա։ Սա արդեն երկրորդ խոշոր խմբաքանակն է, որը ձերբակալվել է Հայաստանից, վերջին մեկ ամսվա ընթացքում։
Ապրիլի վերջին հայկական մաքսանենգ ծխախոտի բեռ կալանվել է նաեւ Կրանսոդարում։ Հայաստանում, ըստ հրապարակման, մաքսանենգ ծխախոտի գործը սկանդալի առիթ է դարձել, քանի որ Հայաստանի նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանը մեղադրել է այս անօրինական բիզնեսի կազմակերպման մեջ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն էլ սպառնացել է Մինասյանին ուժայիններով։ Մինասյանի խոսքերի համաձայն, վորոնեժյան դրվագը միայն մեկն է բազմաթիվ նման դեպքերի շղթայից։ Մասնագետները Վորոնեժում կալանված եւ առգրավված ծխախոտի արժեքը գնահատել են 70 միլիոն ռուբլի։