ՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգութ...

Ռուսաստանին հստակ երաշխիքներ են անհրաժեշտ՝ վերսկսելու սևծովյան նախաձեռնությունը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Առաջին ալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ նման երաշխիքները կարող են իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնից հրաման տան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ հստակ երաշխիքներ են պետք: Բայց այդ երաշխիքները, հաշվի առնելով Կիևի հետ պայմանավորվածությունների նախորդ անհաջող փորձը, կարող են լինել միայն Վաշինգտոնից Զելենսկիին և նրա թիմին դա անելու հրամանի արդյունքում, և ոչ այլ կերպ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները լսել է երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի ազդանշանը։ 

«Ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները ստացել են այդ ազդանշանը: Նրանք հասկանում են, որ միայն Վաշինգտոնը կարող է դրական արդյունքների հասնել ռազմարդյունաբերական համալիրի հետ կապ չունեցող էներգետիկ ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծումները դադարեցնելու հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։