ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հ...

Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման հարցում։ Հառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկաթուղու կառուցման հետ կապված Ռուսաստանի գործընկերների հետ, կարծես, պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ, ՀՀ կառավարության նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։