ՌԴ-ի հետ ՀՀ-ն քննարկում է սպառшզինnւթյшն համա...

Ես ճիշտն ասած, այնքան քիչ եմ տեղեկացված այդ պրոցեսներից, որովհետև ինքս վարչության անդամ չեմ, վարչության աշխատանքներին չեմ մասնակցում, լուրերին էլ շատ հպանցիկ եմ ժամանակ ունենում հետևել: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՔՊ-ում վերջին շրջանում տեղի ունեցող իրողություններին, ասաց Ֆինանսաների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Ընդհանուր դրվագներով եմ տեղյակ՝ ինչ է կատարվում և ցավում եմ, որ կան այդպիսի բացասական երևույթներ, բայց ձեզ այսպես ասեմ, այդ դետալներ այնքան քիչ տեղյակ եմ, որ կարծիք չեմ կարող դրա մասին հայտնել»,- ասաց նա:

Լրագրողի հարցին, որ ՌԴ-ից գնված զենք-զինամթերքը, որն ըստ իշխանության ներկայացուցիչների՝ ամբողջ ծավալով չի մատակարարվել, հնարավո՞ր է հաշվանցել ՀՀ-ի ունեցած պարտքով, նախարարը պատասխանեց. 

«Դուք տալիս եք մի հարց, որը պետական գաղտնիք է պարունակում իր մեջ։ Կա պրոցես, որտեղ մենք գնումներ ենք իրականացրել, այդ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել, բայց դետալներին չեմ տիրապետում, որովհետև Պաշտպանության նախարարությունն է զբաղվում այդ մատակարարման հարցերով: Ունենք որոշակի երկխոսություն առկա պարտքը հաշվանցելու: Քննարկում կա, որ կան որոշակի երկկողմանի պարտավորություններ, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում պրոցես գոյություն ունի»,- ասաց նախարարը: