ՌԴ արդյունաբերության նախարարությունն ակնկալու...

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը ակնկալում է, որ արդյունաբերական պարկն Ադրբեջանում կգործարկվի 2025թ.։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Ռոման Չեկուշովը՝ Տաշքենդում «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ «Այս տարի մենք հույս ունենք արդյունաբերական պարկ բացել Ադրբեջանում, Սումգայիթ քաղաքում։ Սա մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ նախագծի առաջին փորձն է։ Մենք վստահ ենք, որ այն պահանջարկ կունենա նաեւ ռուսական ձեռնարկությունների կողմից»,- ասել է նա։