ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Ռուսաստանի երկարաժամկե...

Ռուսաստանի ռազմավարական և երկարաժամկետ դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի և նրա կողմից վերահսկվող կառույցների ու պետությունների ճնշման տակ։ Այս մասին Lente.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցների թվում Գալուզինը նշել է Բելառուսը որպես Միութենական պետության մաս, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները։

Բացի Ռուսաստանից, ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Վերոնշյալ բոլոր երկրները, ինչպես նաև Տաջիկստանը, ՀԱՊԿ անդամ են։