ՌԴ ԱԳՆ-ն, օրենսդրական սահմանափակումների առկայության պատճառով, հրապարակավ չի մեկնաբանում ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի թեկնածությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից՝ մեկնաբանելով այս պաշտոնում ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Դարչիևի հավանական նշանակման մասին հրապարակումը։
«Մոսկվան վաղուց է որոշել թեկնածությունը։ Արդեն մի քանի ամիս է, ինչ դա Պոլիշինելի գաղտնիք է։ Բոլորը գիտեին։ Օրենսդրական սահմանափակումների առկայության պատճառով մենք հրապարակայնորեն չենք մեկնաբանում գործընթացը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով երեք աղբյուրի, Դարչիևին էր անվանել Վաշինգտոնում դեսպանի ամենահավանական թեկնածուն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 20-ին ասել էր, որ Կրեմլը որոշել է ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը, և նրա նշանակումը կարելի է սպասել տեսանելի ապագայում։