Պուտինը նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել «...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իրավական տեղակատվության պաշտոնական հարթակում հրապարակված համապատասխան հրամանագիրը։

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ՌԴ նախկին փոխվարչապետ, իսկ այժմ Պետդումայի փոխխոսնակ Վիտալի Սավելևը, որն այդ նույն հրամանագրով ազատվել է հատուկ ներկայացուցչի պարտականություններից։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը Եվրոպայի հյուսիսը կապում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի երկրների հետ՝ Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածքով։ Այս բազմամոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականին Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև։ Ներկայում դրան մասնակցում է 12 պետություն։

Միջանցքն ունի երեք ուղղություն՝ արևմտյան՝ Կասպից ծովի արևմտյան ափով, արևելյան՝ արևելյան ափով, և անդրկասպյան՝ Կասպից ծովով։