Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է քաղաքականու...

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն և ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ:

««Ժառանգությունը» դուրս է եկել ժողովրդի ծոցից, և սա անձի կուսակցություն չէ»:

Կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն էլ նշել է, որ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը լռում էր, բայց կուսակցությունը  մշտապես հանդես է եկել հայտարարություններով և իշխանությունների նկատմամբ քննադատություններով։ Անդրադարձել է նաև Ամուլսարի խնդրին՝ չպաշտպանելով ոչ մի կողմին: