2026 թվականի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրության կոմիտեն։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
· շինարարություն՝ 24.1% աճ,
· ծառայություններ՝ 9․1% աճ,
· արդյունաբերություն՝ 12․2% աճ
· առևտրի շրջանառությունը մնացել է անփոփոխ։
2026 թ. Առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 0․1 %-ով. արտահանումը նվազել է 3.7 %-ով, իսկ ներմուծումն աճել է 2.2 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%:



