ՄԻՊ–ն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքնե...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց: 

ՄԻՊ–ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները՝ կապված Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի, ընտրված խափանման միջոցի, նրա տեսակցությունների նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների, անմեղության կանխավարկածի պահպանման կարևորության և նրա այլ իրավունքների երաշխավորման հետ: 

Պաշտպանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս հունիսի 22-ին այցելել են քրեակատարողական հիմնարկ, տեսակցել և առանձնազրույց ունեցել Անդրանիկ Թևանյանի հետ։ Մինչ այդ էլ անձի իրավունքներին առնչվող՝ բարձրացված հարցերը հասցեավորվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ներկայացված հարցերն ուսումնասիրվում են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում և կհասցեավորվեն ՄԻՊ հաստատության ունեցած գործիքակազմի համատեքստում: 

Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման»։