Հայաստանի Կառավարության հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել Ուզբեկստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի նախագծին։
Քանի որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտն այսօր կարգավորված չէ, հնարավոր չի լինում դրանք կանոնավոր կերպով իրականացնել։ Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ այս գործընթացի կազմակերպումը կենսական է հատկապես այն պատճառով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ուզբեկստանը ուղղակի ելք չունեն դեպի ծով։
Այսպիսով, հանրապետության համար նոր տրանսպորտային միջանցք բացելով՝ համաձայնագիրը կնպաստի Կենտրոնական Ասիայի հետ Հայաստանի տնտեսական կապերի ամրապնդմանը։



