Ռադան հավանություն է տվել վերջին օրենքին՝ ԱՄՆ...

ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի բնական պաշարների օգտագործման շուրջ համաձայնագիրը նախատեսում է վճարումներ պետական ​​բյուջեից: Ռադան հավանություն է տվել է Բյուջետային օրենսգրքի փոփոխություններին: Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին:

Նրա խոսքով՝ թիվ 13256 նախագծին հավանություն է տվել 309 ժողովրդական պատգամավոր:

Բյուջետային օրենսգրքում փոփոխություններն անհրաժեշտ են ամերիկա-ուկրաինական վերականգնման ներդրումային հիմնադրամը լրացնելու մասին դրույթն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ուկրաինան և Միացյալ Նահանգներն ստորագրել են համաձայնագիր ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին։ Դրանից հետո՝ մայիսի 8-ին Գերագույն Ռադան վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենքն ստորագրել է մայիսի 12-ին՝ ավարտելով վավերացման գործընթացը: