Քյարամն իր կյանքը դրեց մեր բոլորի հետագա հաղթ...

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրը:

«Այսօր իմ համար նախևառաջ մեր հերոս, հայ և եզդի ժողովուրդների պարծանք, Հայաստանի (Արցախը ներառյալ) համար նահատակված մեր սիրելի Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։

Քյարամը ՀՀ այն քաղաքացին է, ով իր կյանքը դրեց մեր բոլորի հետագա հաղթանակների համար։

Ամեն մեկից չենք կարող ակնկալել Քյարամի սխրագործությունը, ու ցանկանում եմ, որ դրա առիթը երբեք չլինի, բայց գոնե հայրենասիրության մասին խոսելով՝ մեր սերունդներին հիշեցնենք, որ մեր օրերում Քյարամներ են եղել։

Ծնունդդ շնորհավոր հերոս, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում, քո պատգամը՝ մեր մտքերում։

Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա: