ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում անդրադառնալով 2018թ. բյուջեի կատարողականին` նշեց, որ քվեարկում են մի բյուջեի հաշվետվություն, որին դեմ է քվեարկել ինքը՝ վարչապետը:
«Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ. այն, որ մինչև մոտավորապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, մյուս կողմից՝ դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը, ըստ էության՝ նաև բազմիցս նշել ենք՝ Կառավարությունը ճգնաժամային իրավիճակում է, ըստ էության՝ այդ ժամանակահատվածը մենք, որպես ընդդիմություն, քաղաքական առումով հաշվարկի մեջ չենք ներառում քննադատության ու պրոբլեմի առումով, բայց նաև չենք կարող չխոսել պրոբլեմներից, որովհետև տեսնում ենք՝ մի բան պետք է անել, որ դրանց դեմն առնենք, որ չկրկնվեն»,- ասաց նա:



