Քրեական ոստիկանները սպանության փորձի մեղադրան...

Քրեական ոստիկանության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Եղվարդի խճուղում հայտնաբերվել և ձերբակալվել է Սյունիքի մարզի Կուրիս գյուղի 34-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: