Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 14-ին` ժամը 18:10-ին, մայրաքաղաքի Գաջեգործների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Մելիքյան փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդ:
Այս տարվա սեպտեմբերի 29-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի չորս հոդվածի` մի խումբ անձանց կողմից սպանության փորձի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով։
Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



