ՔՊ-ում խմորումներ չկան. 2018-ից «բայղուշ» գու...

Չկան խմորումներ, չկան պատգամավորներ, որոնք ունեն ՔՊ-ից դուրս գալու մտադրություններ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով հարցին, թե  արդյո՞ք ՔՊ խմբակցության ներսում խմորումներ կան, առաջիկայում հնարավոր է նոր պատգամավորներ մանդատները դնեն, որովհետև այդ մասին անընդհատ խոսում են:

«Դուք գիտեք, որ նախորդ երկու դեպքերի վերաբերյալ մամուլը ինչքան հնարավոր էր գրել է, նոր ասելիք այդտեղ չունեմ, խմբակցությունում ամեն ինչ հանգիստ է, անդորր է տիրում: Կառավարող խմբակցությունը իր գործառույթները իրականացնում է և իրականացնելու է։

Ես հիշեցնեմ, որ դեռ 2018 թվականից մամուլը և ընդդիմադիր շրջանակները հանդես էին գալիս ամենատարբեր, ուրեմն, բայղուշ գուշակություններով, որ հեսա «Իմ քայլը» խմբակցություն է փլուզվելու, «Իմ քայլը» խմբակցությունը չփլուզվեց: Հետո երեք տարուց ավել է ասում են հեսա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է փլուզվելու, «Քաղաքացիական պայմանագիրը» չի փլուզվել և չի փլուզվելու և կատարելու է իր գործառույթները»,-ասաց նա: