Վաղը՝ տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը, որտեղ ՔՊ-ն ու քույր «հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք 2026թ համար։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Տրանսպորտ, աղբահանություն, տեղական տուրքեր, կարմիր գծեր ու գույքահարկ թանկացնելով «մուռ» են հանում երևանցիներից։
Կարմիր գծերի 160, 000 դր թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
Իրական ընդիմադիրների քայլերի շնորհիվ կարող ենք կանխել թանկացման նոր որոշումը։
Ովքեր, որ տարբեր հանգամանքներից ելնելով կնպաստեն ապօրինի որոշման ընդունմանը՝ հատ առ հատ արժանանալու են բոլորիս ու քաղաքացիների «պատշաճ» գնահատականին»,- գրել է նա:



