ՔՊ-ն իր հիմնական ձայները Խոյից է բերել, դրա հ...

ՔՊ-ն իր հիմնական ձայները Խոյից է բերել, դրա համար էլ խոշորացրին համայնքը, իրենց պլանն աշխատեց, ասաց  Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ն չի համակերպվում, որ Վաղարշապատում «Հաղթանակ»-ը 10 հազարից ավել ձայն է հավաքել։

«Ընտրությունն ավարտվեց, բայց մինչ այս պահը ճնշումները մեր թիմի նկատմամբ շարունակվում են։ Մարդ են ման գալիս, ով իմ անձի մասով սուտ ցուցմունք կգրի, բայց չեն կարողանալու»,- ասաց նա՝ անդրադառնալով խուզարկություններին, որոնք իրականացվել են դաշինքի անդամների տներում։