ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորու...

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկը Կարապետյանը անդրադարձել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների այդունքներով ստեղծված իրավիճակին․

«Էջմիածնի ընտրություններից հետո ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորություն էր, թե չէին հավատում, որ որևէ տեղ ընտրություն կարող էին հաղթել այսքան պարտություններից հետո։

Այս ընտրությունները հայկական քաղաքական օրակարգում վերջիններից են, որտեղ պայքարում են մինչ հունիսի 18-ի ընդդիմությունն ու իշխանությունը։

Եվ այն ցույց տվեց, որ Նոր Ուժն է լինելու նոր հայկական հաղթանակի գրավականը»,- նշել է Նարեկ Կարապետյանը։