
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ Ազգային Ժողովում ընդունեցինք Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա նաև հայտնել է, որ դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը՝ վերահաստատելով մեր հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության հարցում։