Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ և մանդատը տվել հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանին։



