Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին։
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Աանվտանգության Ծառայությունից։
Հիշեցնենք, ս․թ-ի հոկտեմբերի 21-ին ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը:



