Հայաստանի և Կիպրոսի տնտեսական համագործակցությ...

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։