Հայկական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչող տարբեր հայտարարություններին ուշադրությամբ հետևում ենք։ Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանն իր բարի կամքն է դրսևորել պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովում։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի իրական արդյունքները։ Սակայն Հայաստանում ներքին հարցեր կան։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է ընդունի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար»,- հայտարարել է Բայրամովը։



