«Արմեն Դանիելյանը իր հետ կապված վճիռ է կայացնելու, որովհետև գալու է ժամանակ, որ և՛ ՀՔԾ քննիչները, և՛ դատախազույթունը, և՛ այն դատավորները, ովքեր ակնհայտ անօրինական որոշումներ են ընդունել կամ կընդունեն, իրենք են հայտնվելու ճաղերի հետևում»,- Politik.am-ի հետ զրույցում այսօր Վերաքննիչ քրեկան դատարանում Ռոբերտ Քոչարյաին գործով դատական նիստին կայացվելիք հնարավոր որոշման մասին կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Այնպես չէ, որ դա վիճելի խնդիր է, այն բոլոր դատավորները, ովքեր խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու հետ կապված անօրինական որոշում կայացնեն, պատասխանատվության կենթարկվեն: Եթե մյուս դատավորները Ազարյանի և Գրիգորյանի նման իրենց մեջ ուժ չգտնեն և չդիմացանան ճնշումներին, ապա իրենց մասնագիտական կարիերան հաաջող չեն ավարտի»,- ասաց Հարությունյանը:
Դիտարկելով Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությունը, թե դատարանների մուքերը արգելափակելու քայլից հետո յուքանչյուր դատավոր գիտակցում է, թե ինչ կլինի իր հետ ի օգուտ Քոչարյանի որոշում կայացնելուց հետո, Արամ Հարությունյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք այս գործոնը կարող է իր ազդեցությունն ունենալ այսօրվա որոշման վրա.
«Իհարկե կարող է ազդել, բայց պետք է մտածել, թե հետոն ի՞նչ է լինելու: Ազարյանի նկատամաբ էլ ճնշումների փորձեր եղեն, սակայն այդ ճնշումներին դիմանալը ավելի հեշտ է, քան հետագայում պատասխանատվության ենթարկվելը»,- ասաց նա:
Հիշեցնեք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, պետք է հրապարակի ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։ Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ պաշտպանական խմբի անդամները, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին։



