
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները պահանջում են Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։