Քոչարյանի դեմ ճնշման տակ կայացված ցանկացած դա...

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուն ի պատասխան ՀՀ վարչապետն ու  ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի պատգամավորները կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը․

«Նրանք ուղղակիորեն մասնակցեցին այդպիսի ճնշումների իրագործմանը, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների ելք ու մուտքերը։ Սա շատ պարզ մեսիջ էր վերաքննիչ դատարանին, և ապագայում նաև պարոն Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժի ուզածով չի լինի», - ասաց Ալումյանը։

Ալումյանը հավելեց՝  սա ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կողմից իշխանական երրորդ ճյուղի նկատմամբ․

«Սա աննախադեպ երևույթ էր, որը ոչ լեգիտիմ դարձրեց հետագայում կայացված ցանկացած դատական ակտ, որը կլինի պարոն Քոչարյանի դեմ։ Ցանկացած դատական ակտ, որը կայացված կլինի այս ճնշման տակ, ի սկզբանե ոչ լեգիտիմ է»։