Քննչական կոմիտեում նոր նշանակում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի նորանշանակ տեղակալ Գևորգ Խալաթյանին:

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 Քկ–ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադառնալով Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առանցքային դերակատարությանը՝ հույս է հայտնել, որ պետի տեղակալը բարեխղճորեն կիրականացնի գլխավոր վարչության առջև դրված խնդիրները:

Գևորգ Խալաթյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքեր՝ գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների նախաքննության պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ: