
Մայիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տարածքային զարգացման նորանշանակ նախարար Կախաբեր Գուլեդանին։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։