ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել է վիզաների ազատականացման գործընթացն ու Գործողությունների ծրագիրը։
Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Գործողությունների ծրագրի մաս կազմող, ընթացիկ բարեփոխումները և պատասխանել դեսպանների հարցերին։



