ՔԿՀ-ներում մարմնավաճառների ծառայությունների հ...

Քրեակատարողական հիմնարկներում եղած վատ բարքերի դեմ տարվում է պայքար, լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, ասաց քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Նա նշեց, որ որոշ ծառայությունների համար սահմանված են եղել հստակ գումարի չափեր, մինչդեռ այս երևույթները վերացվում են:

Գոյունյանն ասաց, որ դեմ է գաղութային ավանդական երևույթներին և պայքարում է դրանց վերացման համար:  

«Ինձ էլ են լուրեր հասել, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին ծառայությունների համար որոշված են եղել ու գանձվել են գումարներ, այսպես կոչված՝  «ստավկաներ»: Օրինակ հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ տեսակցությունների համար սահմանված են եղել՝ կարճատևի համար 100 ԱՄՆ դոլար, երկարատևի համար՝ 300 դոլար։ Դրույքաչափեր են սահմանված եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայությունների համար: 300 դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում», - ասաց նա:

Վերջինս նկատեց նաև, որ «զոն նայողների» ինստիտուտի դեմ պայքար ևս տարվում է: